շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստները առաջատարների շարքում են

Աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստները առաջատարների շարքում են

Ավարտին է մոտեցել շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 7-րդ խաղափուլը։

Մինչև 18 տարեկանների խմբում առաջատարների շարքում է Ալեքս Սահակյանը, ով 7 հնարավորից ունի 5.5 միավոր: Նույն տարիքային խմբում Արսեն Դավթյանը ունի 4 միավոր:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում առաջատարների շարքում է Սոնա Կրկյաշարյանը, ով ունի 5 միավոր:

 Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը ունի 3 միավոր:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիյից հայտնում են, որ  8-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:

  • Կիսվել: