չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աշխարհի գավաթի միջոցառումից հետ ՀՀ սպորտային մարմնամարզության ազգային հավաքականն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Աշխարհի գավաթի միջոցառումից հետ ՀՀ սպորտային մարմնամարզության ազգային հավաքականն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Կահիրեի միջազգային մարզադաշտում կազմակերպված առանձին գործիքների Աշխարհի գավաթի միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, ինչպես նաև Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչները՝ շուրջ հարյուր հոգի, տեղեկանում ենք Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից։

Ելույթից հետո սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականն ամբողջ կազմով հյուրընկալվել է հայկական ՀՄԸՄ-Նուբար և ՀՄԸՄ-Արարատ ակումբներում, որտեղ հայ մարզիկների պատվին կազմակերպվել է ընդունելություն։

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի և եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ ՀՀ սպորտային մարմնամարզության ազգային հավաքականը այցելել է նաև Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

  • Կիսվել: