ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են

Որոշվել են Կատարում ընթացող Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի վերջին մասնակիցները։

Ֆրանսիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանուն, իսկ Մարոկկոն նվազագույն՝ 1-0 հաշվով Պորտուգալիային։

Առաջին կիսաեզրափակչում, որը կկայանա դեկտեմբերի 13-ին Լուսաիլում, կխաղան Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականները։

Երկրորդ կիսաեզրափակիչ զույգը կազմեցին Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականները։ Նրանց հանդիպումը կկայանա Ալ-Հավրայում, դեկտեմբերի 14-ին:

Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին։

  • Կիսվել: