ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ասաց՝ իմ արյունը չի դավաճանի, ես բոլորից ուժեղ եմ. Արմեն Նազարյանը՝ որդու մասին

Ասաց՝ իմ արյունը չի դավաճանի, ես բոլորից ուժեղ եմ. Արմեն Նազարյանը՝ որդու մասին

24 տարի սպասում էի այս պարգևին: Շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը, հայ ազգին, վարչապետին, նախարարին, փոխնախարարներին, մարզիչներին, որ գնահատեցին մեր աշխատանքը: Դա մեզ քաշում է դեպի Հայաստան: Լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Նազարյանը և հիշեցրել, որ Հայաստանից նեղացած էր հեռացել:

Նշենք, որ օրեր առաջ Նազարյանի որդին, որը հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի ներքո, հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն:

«Ես շատ ուրախ եմ, որ որդիս դարձավ չեմպիոն: Ես վստահ էի, որ նա մինչև վերջ կպայքարի, արյան մեջ կա: Երբ նա պետք է մենամարտեր ադրբեջանցու ու ռուսի հետ, ինձ ասաց, որ իր արյունը չի դավաճանի, ինքը բոլորից ուժեղ է ու կհաղթի»,-նշել է չեմպիոնի հայրը:

 

  • Կիսվել: