ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արթուր Դանիելյանը՝ ՌԴ գեղասահքի փոխչեմպիոն

Արթուր Դանիելյանը՝ ՌԴ գեղասահքի փոխչեմպիոն

ՌԴ գեղասահքի տղամարդկանց առաջնությունում  հայազգի Արթուրր Դանիելյանը դարձել է փոխչեմպիոն:

Նշենք, որ Կրասնոյարսկում անցկացվող առաջնությունում հաղթել է Դմիտրի  Ալիևը:

Կարճ և ազատ ծրագրերում նա ստացել է 260.98 միավոր: Արթուր Դանիելյանը ստացել է 253.42 միավոր: Ի դեպ, ազատ ծրագրում Արթուրը եղել է առաջինը: Գեղասահքի ՌԴ առաջնության մրցանակակիրների աղյուսակը հետևյալ տեսքն ունի.

1. Դմիտրի Ալիև – 260.98

2. Արթուր Դանիելյան  – 253.42

3. Ալեքսանդր Սամարին – 252.74

Նշենք, որ հայազգի մարզիկը 15 տարեկան է: Նրա ընտանիքը Հայաստանից ՌԴ է տեղափոխվել 12 տարի առաջ, երբ Արթուրը 3 տարեկան էր:

  • Կիսվել: