շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արթուր Բազեյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Արթուր Բազեյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Արթուր Բազեյանը հռչակվեց Երևանում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

57 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը մրցեց Բելգիայի ներկայացուցիչ Վասիլ Ուստուրովի հետ և պարտություն կրեց։
 
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար այսօր կպայքարեն նաև 63.5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ում մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Լունես Ամրաուին է, ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը. նրա մրցակիցը վրացի Գեորգի Կուշինաշվիլին է:
 
92 կգ քաշային Նարեկ Մանասյանին կհանձվի առաջնության բրոնզե մեդալը:

  • Կիսվել: