շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արթուր Ազարյանը նշանակվել է ԵԼ եզրափակչի՝ ՈւԵՖԱ-ի պատվիրակ

Արթուր Ազարյանը նշանակվել է ԵԼ եզրափակչի՝ ՈւԵՖԱ-ի պատվիրակ

Մայիսի 31-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչ «Սևիլյա» (Իսպանիա) – «Ռոմա» (Իտալիա) հանդիպումը: 

Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

  • Կիսվել: