երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալբերտ Ազարյանը կնոջ մահից հետո չդիմացավ, նա իսկական տղամարդ էր. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Ալբերտ Ազարյանը կնոջ մահից հետո չդիմացավ, նա իսկական տղամարդ էր. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այստեղ այցելեց Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա խոսելով Ազարյանի մասին՝ ասաց. «Թող բոլորն իմանան, նա կնոջ կորստից հետո չդիմացավ, օր օրի հալումաշ եղավ: Փառք ու պատիվ իրեն: Ես իր կենդանության օրոք եւ իր մեդալն եմ պատրաստել, եւ իր արձանն եմ կառուցել որպես մարդ, որպես լեգենդ, հայ ազգին պատիվ, հաղթանակ բերող մարդ: Նա միշտ հիշվելու է: Ալբերտ Ազարյանն իրական, բնական մարդ էր, ճիշտ մարդ էր, երբեք հենց այնպես բառեր չէր շռայլում, իսկական տղամարդ էր»:

Նշենք, որ Ալբերտ Ազարյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ն՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում (հասցե՝ Մոսկովյան 3):

Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում. հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին:

  • Կիսվել: