շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից, Ալեքսանյանը մեկնարկել է հաղթանակով՝ պարտության մատնելով թուրք ըմբիշին։

«97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 9:1 հաշվով վստահ հաղթանակ է տանում մեկնարկային գոտեմարտում թուրք ըմբիշի նկատմաբ», - նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր մրցագորգ դուրս կգան 60 կգ, 67 կգ, 72 կգ, 82 կգ, 97 կգ քաշային ըմբիշները։

  • Կիսվել: