շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի մարզի տարվա լավագույն մարզիկների տասնյակը

Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի մարզի տարվա լավագույն մարզիկների տասնյակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմում ամփոփվել են 2023 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում և գիմնազիադայում ՀՀ հավաքական թիմերի կազմերում հանդես եկած շիրակցի մարզիկների մրցելույթների արդյունքները։

Այս տարվա ընթացքում տեղի ունեցած  47 միջոցառումներին մասնակցած  մարզի 142 մասնակից  նվաճել է  91 մեդալ՝ 31 ոսկի, 30 արծաթ, 30 բրոնզ։ Այդ արդյունքների հիման վրա որոշվել են Շիրակի մարզի 2023 թվականի 10-ը լավագույն մարզիկները։

Հունահռոմեական ըմբշամարտ աշխարհի փոխչեմպիոն և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է   ցուցակը:
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկրորդ հորիզոնականում է, իսկ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Գարիկ Կարապետյանը եզրափակում է  մարզի տարվա լավագույն մարզիկների եռյակը։      

  • Կիսվել: