երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արթուր Ալեքսանյանը այսօր կպայքարի ոսկու համար, մրցագորգ դուրս կգան ևս 3 հայ ըմբիշներ

Արթուր Ալեքսանյանը այսօր կպայքարի ոսկու համար, մրցագորգ դուրս կգան ևս 3 հայ ըմբիշներ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս կգան վերջին 2 քաշային կարգերի ըմբիշները: 60 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Գևորգ Ղարիբյանը, իսկ 130 կգ քաշային կարգում՝ Դավիթ Օվասափյանը:

Հիշեցնենք, որ առայժմ Հայաստանի հավաքականը ունի 1 մեդալ: Երեկ երեկոյան բրոնզե մեդալ նվաճեց 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Այսօր Հրաչյա Պողոսյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ և կփորձի պայքարել բրոնզե մեդալի համար, իսկ եզրափակիչ գոտեմարտում Օլիմպիական խաղերի չեմպիոն, փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող Արթուր Ալեքսանյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար:

Եզրափակչում Արթուրը կմրցի բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի հետ: Կիսաեզրափակչում Արթուրը տպավորիչ հաղթանակ էր տարել Աշխարհի գործող չեմպիոն իրանցի ըմբիշի նկատմամբ, իսկ մինչ այդ, դեռ 1/8 եզրափակիչում հաղթել էր Աշխարհի կրկնակի չեմպիոն թուրք ըմբիշին:

  • Կիսվել: