Արտահոսք է եղել․ լրագրող Պաբլո Խիրալտը հայտնել է Ոսկե գնդակի ապագա հաղթողի անունը
Արգենտինացի հայտնի լրագրող Պաբլո Խիրալտը հայտնել է, որ 2025 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել «Բարսելոնայի» 18-ամյա իսպանացի հարձակվող Լամինե Յամալը, որը հավաքել է 805 միավոր, գրում է armsport.am-ը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Լավագույն եռյակը եզրափակել է ՊՍԺ-ի մեկ այլ խաղացող՝ Վիտինյան՝ 643 միավորով։
Լավագույն տասնյակում են նաև Ռաֆինյան («Բարսելոնա»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Նունու Մենդեշը (ՊՍԺ), Պեդրին («Բարսելոնա»), Դեսիրե Դուեն (ՊՍԺ), Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ») և Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»)։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի ժամանակով 22։00-ին։


