հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
«Արսենալը» հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»

«Արսենալը» հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»

«Արսենալը» հաղթանակ տարավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ՝ «Էմիրեյթս» մարզադաշտում խաղն ավարտելով 3:0 հաշվով։ Կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին դարձավ դուբլի հեղինակ, իսկ մեկ գոլ խփեց հարձակվող Վիկտոր Յոկերեշը։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Այս խաղը «Նոթինգեմ Ֆորեսթի» նոր գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուի առաջին հանդիպումն էր՝ Նունու Էշպիրիտու Սանտուի պաշտոնաթողությունից հետո։

Միկել Արտետայի գլխավորությամբ «Արսենալը» վաստակեց 9 միավոր և գլխավորեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ «Նոթինգեմ Ֆորեսթը» 4 միավորով 11-րդն է։

Հաջորդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ սեպտեմբերի 21-ին կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ «Նոթինգհեմ Ֆորեսթը» սեպտեմբերի 20-ին արտագնա խաղում կհանդիպի «Բեռնլիին»։

  • Կիսվել: