«Արսենալը» 60 միլիոն ֆունտ ստերլինգ կառաջարկի Էզեի համար
Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել լոնդոնյան «Քրիսթալ Փելասի» եզրային հարձակվող Էբերեչի Էզեին եւ նրա տրանսֆերի համար կառաջարկի 60 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է BBC-ն։
Էզեին ձեռք բերելու հույս ունի նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը»։
Անգլիայի անցած առաջնությունում 27-ամյա անգլիացի ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։


