երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արսեն Զախարյանը բաց կթողնի մի քանի շաբաթ

Արսեն Զախարյանը բաց կթողնի մի քանի շաբաթ

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» եւ Ռուսաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ։

Բուժզննումը Արսեն Զախարյանի մոտ ախտորոշել է ազդրի քառագլուխ մկանի վնասվածքի կրկնություն, tass.ru-ին հայտնել են «Ռեալ Սոսիեդադի» մամուլի ծառայությունից։

Արսեն Զախարյանը հերթական վնասվածքը ստացել էր փետրվարի 24-ին։ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» 3:0 հաշվով հաղթել էր «Լեգանեսին»։

Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել իսպանական թիմի մեկնարկային կազմում եւ դարձել էր գոլի հեղինակ։ Նա փոխարինվել էր ընդմիջմանը։

  • Կիսվել: