երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արսեն Խանջյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Արսեն Խանջյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչներից 98 կգ քաշային Արսեն Խանջյանը, որը հաղթելով բոլոր մրցակիցներին, դուրս էր եկել եզրափակիչ, եզրափակչում 2-1 հաշվով հաղթեց վրացի մարզիկին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։

Սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունն անցկացվում է ապրիլի 19-23-ը: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 20 երկրի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականները:

Ապրիլի 19-ին և 20-ին մրցագորգերը տրամադրվում են մեծահասակներին: Հայաստանի սամբոյի մեծահասակների հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Արամ Աղաջանյանը (71 կգ), Վահագն Չալյանը (88 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (98+ կգ):

Կանանց հավաքականի կազմում ընդգրկված են Արփինե Մնացականյանը (50 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ) և Մելինե Մամիկոնյանը (59 կգ):

Ապրիլի 21-ին «Ռոմեմա արենայի» մրացագորգերը կտրամադրվեն երիտասարդներին, ապրիլի 22-ին՝ դեռահասներին, իսկ առաջնության վերջին օրը՝ ապրիլի 23-ին, պատանիներին:

Իսրայել են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Սմբատ Հովհաննիսյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավարներ Մարտին Միրզոյանը և Ազատ Անդրյանը, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: