շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արսեն Հարությունյանը ու ևս 3 հայ ըմբիշներ այսօր կսկսեն պայքարը. ըմբշամարտի Մ23 ԱԱ

Արսեն Հարությունյանը ու ևս 3 հայ ըմբիշներ այսօր կսկսեն պայքարը. ըմբշամարտի Մ23 ԱԱ

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն ազատ ոճային ևս 4 հայըմբիշներ:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի Մ23 չեմպիոն Արսեն Հարությունյանը որակավորման փուլում ուժերը կչափի Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսեֆ Մոհամեդ Յուսեֆի հետ: Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր Հրայր Ալիխանյանը 1/8 եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի բուլղարացի Դիմիտար Աթանասով Անգելովի հետ գոտեմարտում: Կնյազ Իբոյանի մրցակիցը որակավորում փուլում կլինի իսպանացի Խայմե Գարսիա Զոզայա Գիլենին: Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակիչում կմրցի հունգարացի Կրիստիան Գաբոր Անգյալի հետ:

Հայաստանի Մ23 հավաքականը ներկայացուցիչ չունի միայն 125 կգ քաշային կարգում:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ոսկե մեդալի համար կպայքարի 65 կգ ք

  • Կիսվել: