շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն (տեսանյութ)

Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն (տեսանյութ)

Ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Իսպանիայում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 7։5 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Թայիրբեկ Ժումաշբեկի նկատմամբ, գրում է armsport.am-ը:

Ի դեպ, Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ է հռչակվում աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն: Նախորդ անգամ աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումն Արսենը նվաճել էր 2021 թվականին Բելգրադում։

 

Իսկ այս տարի հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:0 հաշվով հաղթանակ էր տարել եգիպտոսցի ըմբիշի նկատմամբ, 1/8 եզրափակիչում 11:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Պուերտո Ռիկայի ներկայացուցիչ Ժոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ, քառորդ եզրափակիչում 9:3 հաշվո հաղթել էր լ ղազախ Ասիլ Այտակինին, իսկ կիսաեզրափակիչում 13:4 հաշվով առավելության էր հասլ Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Տուրմանիձեի նկատմամբ:

  • Կիսվել: