շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում է. ըմբշամարտի Մ23 ԱԱ

Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում է. ըմբշամարտի Մ23 ԱԱ

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Աշխարհի Մ23 չեմպիոն Արսեն Հարությունյանը 1/4 եզրափակիչում 9-3 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Այտակին ու դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Ռամազ Տուրմանիձեի հետ:

Արսեն Հարությունյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 11-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսեֆ Մոհամեդ Յուսեֆի նկատմամբ, ապա 11-0 հաշվով առավելության էր հասել պուերտորիկացի Ջոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ոսկե մեդալի համար կպայքարի 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը:

 

  • Կիսվել: