հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պետք է ավելի եռանդով մարզվել՝ օլիմպիական չեմպիոն դառնալու համար. Արսեն Հարությունյան

Պետք է ավելի եռանդով մարզվել՝ օլիմպիական չեմպիոն դառնալու համար. Արսեն Հարությունյան

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի եռակի չեմպիոն, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը կարիերայում երրորդ անգամ դարձել է բրոնզե մեդալակիր և հաղթանակից հետո գրառում կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Շնորհակալ եմ բոլորիդ շնորհավորանքների համար։ Զգում եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը։

Այս անգամ էլ մի քայլ պակասեց աշխարհի չեմպիոն դառնալու համար, բայց օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցի դա սփոփեց իրավիճակը ու ստիպեց էլ ավելի եռանդով մարզվել,որպեսզի կարողանամ օլիմպիական չեմպիոն դառնալ»,- գրել է Արսենը:

  • Կիսվել: