ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը սկսում են պայքարը ըմբշամարտի ԱԱ-ում

Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը սկսում են պայքարը ըմբշամարտի ԱԱ-ում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի վերջին անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:

 Բելգրադում պայքարի մեջ են մտնում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԱԱ մեդալակիր 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը և Աշխարհի անհատական Գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը:

Հարությունյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ, իսկ Թևանյանը կմեկնարկի 1/16-րդ եզրափակչից  Ջոն Դիակոմիհալիսի հետ պայքարով:

Մինչ այս ազատ ոճային ըմբիշները ոչ մի արդյունքի չեն հասել: Իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նվաճել է աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկին, Մալխաս Ամոյանն էլ 77 կգ քաշային կարգում դարձել է ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

  • Կիսվել: