ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արսեն Հարությունյանը և Հրայր Ալիխանյանը 2-րդ հաղթանակները տարան և դուրս եկան 1/4 եզրափակիչ

Արսեն Հարությունյանը և Հրայր Ալիխանյանը 2-րդ հաղթանակները տարան և դուրս եկան 1/4 եզրափակիչ

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում շարունակում են հաջող ելույթները 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը:

Արսեն Հարությունյանը երկրորդ հաղթանակը տոնեց՝ այս անգամ 11-0 հաշվով առավելության հասնելով պուերտորիկացի Ջոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ: Եվրոպայի կրկնակի չեմպիոնն ու բրոնզե մեդալակիրը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը, աշխարհի Մ23 չեմպիոնը որակավորման փուլում ուժերը չափել էր Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսեֆ Մոհամեդ Յուսեֆի հետ և դարձյալ վստահ հաղթանակ էր տարել 10-0 հաշվով:

Իր երկրորդ հաղթանակը տարավ նաև Հրայր Ալիխանյանը: Հրայրը 8-4 հաշվով առավելության հասավ ճապոնացի Յուտո Ֆուկադայի նկատմամբ:

Այսպիսով՝ մեր երկու ըմբիշները դուրս եկան 1/4 եզրափակիչ:

  • Կիսվել: