ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արոնյանը նախավերջին տեղում է, Սևյանը՝ առաջատարների թվում. U.S. Chess Championship 2022

Արոնյանը նախավերջին տեղում է, Սևյանը՝ առաջատարների թվում. U.S. Chess Championship 2022

Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

Առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը պարտություն է կրել` զիջելով Դարիուշ Շվերցին, իսկ մյուս հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը կիսել է միավորը Զեֆրի Քսյոնգի հետ:

Այժմ ԱՄՆ առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը 4,5 միավորով Ֆաբիանու Կարուանան է, ով հաղթանակ է տարել այս տուրում: Սամուել Սևյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները 3,5 միավորով, իսկ Լևոն Արոնյանը 2 միավորով նախավերջին՝ 13-րդ տեղում է:

  • Կիսվել: