հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արոնյանը միաժամանակյա խաղային սեանս անցկացրեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում

Արոնյանը միաժամանակյա խաղային սեանս անցկացրեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կողմից   կազմակերպած դասախոսական միջբուհական շախմատի առաջնությանը:

Արոնյանն առաջին անգամ  սեանս անցկացրեց իր հարազատ ինստիտուտում: Հայ գրոսմայստերը միաժամանակյա սեանս անցկացրեց 9 խաղատախտակի վրա, որտեղ մրցեցին 7 ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ:
 
«Ես ամբողջ աշխարհում սեանս տվել եմ, բայց այստեղ չէ, սա ինձ համար շատ հետաքրքիր է, գիտեմ, որ բարդ է լինելու»,-շեշտեց նա:
 

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոռեկտոր Դավիթ Խիթարյանն էլ ողջունեց նման մրցաշարերի անցկացումը և վստահեցրեց ՝ խաղը հետաքրքիր է լինելու: Հետաքրքիր ու լարված պայքար ընթացավ դասախոսների և գրոսմայստերի միջև: Բոլոր պարտիաներն ավարտվեցին Արոնյանի հաղթանակով:

 

  • Կիսվել: