շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արոնյանը 2-րդ պարտությունը կրեց և նահանջեց մրցաշարային աղյուսակի վերջնամաս

Արոնյանը 2-րդ պարտությունը կրեց և նահանջեց մրցաշարային աղյուսակի վերջնամաս

Սենթ Լուիսում ավարտին է մոտենում շախմատի Սինկֆիլդի գավաթի խաղարկությունը:

Նախավերջին՝ 8-րդ տուրում Լևոն Արոնյանը, որը ներկայացնում ԱՄՆ-ը, սպիտակներով 52-րդ քայլին պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Դա մրցաշարում Արոնյանի 2-րդ պարտությունն էր: Լևոնը վաստակած 3 միավորով Հանս Նիմանի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը:

 

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Հայաստանի հավաքականի նախկին անդամը ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հանս Նիմանի, Լենիեր Դոմինգեսի, Ուեսլի Սոյի, Ֆաբիանո Կարուանայի, Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին ու պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային:

Սեպտեմբերի 11-ին կայանալիք վերջին՝ 9-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Վերջինս 8-րդ տուրում հաշտություն է կնքել Դոմինգեսի հետ:

Առաջին պարտությունը կրեց Ուեսլի Սոն, որը խաղում էր Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Սոն 4 միավորով զիջեց առաջատարի դիրքը՝ նահանջելով 4-րդ հորիզոնական: Իսկ աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորեցին հենց Ֆիրուջան, Յան Նեպոմնյաշչնին և Ֆաբիանո Կարուանան: Վերջինս հաղթեց Հանս Նիմանին: Հիշեցնենք, որ 4-րդ տուրից հետո մրցաշարից հրաժարվեց Մագնուս Կարլսենը:

  • Կիսվել: