ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արոնյանն առաջին հաղթանակը տարավ. Grand Chess Tour

Արոնյանն առաջին հաղթանակը տարավ. Grand Chess Tour

Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարում Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց: ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստերը 4-րդ տուրում սևերով պարտության մատնեց Լենիեր Դոմինգեսին:

Տուրը հաղթական էր նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Ուեսլի Սոյի համար, որոնք առավելության հասան համապատասխանաբար Ֆաբիանո Կարուանայի ու Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ: Շահրիյար Մամեդյարովն ու Բոգդան-Դանիել Դյակը, նաև Ալիռեզա Ֆիրուջան ու Ռիչարդ Ռապորտը հաշտություն կնքեցին:

4 տուրից հետո 3 միավորով առաջատարը Ուեսլի Սոն է: 2,5-ական միավորով նրան հետապնդում են Լևոն Արոնյանը, Բոգդան-Դանիել Դյակը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Այսօր կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի մրցաշարի միանձնյա առաջատար Ուեսլի Սոյի հետ:

  • Կիսվել: