երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արմեն Մելիքբեկյանը Խորեն Հովհաննիսյանի հետ մասնակցել է Ծովագյուղի մարզադաշտի բացմանը

Արմեն Մելիքբեկյանը Խորեն Հովհաննիսյանի հետ մասնակցել է Ծովագյուղի մարզադաշտի բացմանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է հանրապետության ամբողջ տարածքում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացումը: Այս մասին InfoPort.am-ին հայտնում է ՀՖՖ-ն:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը և լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 5 բնակավայրերում կբացվեն 20x40 չափի հերթական խաղադաշտերը: 

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ առաջին խաղադաշտը բացվեց Ծովագյուղում, որտեղ երեխաներն այսուհետև հնարավորություն կունենան խաղալ և մարզվել լավ խոտածածկով խաղադաշտում: 

  • Կիսվել: