կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արման Ծառուկյանը պատմել է, թե ով է ոգեշնչել իրեն

Արման Ծառուկյանը պատմել է, թե ով է ոգեշնչել իրեն

UFC-ում Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է, թե ով է իրեն մոտիվացրել խառը մենամարտերում հաջողության հասնելու հարցում, գրում է Middle Easy-ն:

՛՛Դա Հաբիբ Նուրմագոմեդովն էր։ UFC-ն ինձ հետաքրքրեց նրա շնորհիվ։ Ես դիտում էի նրա մենամարտերի տեսանյութերն ու ցանկանում դառնալ մարտիկ։ Նա օրինակ էր ինձ համար։ Հաբիբը հույսի խորհրդանիշ է այնպիսի մարդկանց համար, ինչպիսին ես եմ՛՛,-ասել է նա:

27-ամյա Արման Ծառուկյանը ММА-ում անցկացրել է 23 մենամարտ ու տարել 20 հաղթանակ։ Դեկտեմբերի 3-ին ամերիկյան Օսթինում նա UFC-ի թեթև քաշային կարգում կմենամարտի ԱՄՆ-ը ներկայացնող Բենեյլ Դարիուշի հետ։

 

  • Կիսվել: