Արման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի Դուբայում
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը Դուբայում կանցկացնի գրեփլինգի մենամարտ։
KC54 մրցաշարում նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Մագոմեդ Զայնուկովը։ Մենամարտը տեղի կունենա մայիսի 2-ին։
2024թ․ ապրիլին UFC նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ UFC-ում տարած հաղթանակից հետո Արման Ծառուկյանը մենամարտ չի անցկացրել։ Այս տարվա հունվարին մեջքի վնասվածքի պատճառով նա վերջին պահին հրաժարվել էր UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ տիտղոսային մենամարտից։