կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արման Ավագյանը մեկնարկեց հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Արման Ավագյանը մեկնարկեց հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող է մեկնարկել 79 կգ քաշային Արման Ավագյանը։ Արմանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և 5-1 հաշվով հաղթել է բուլղարացի ըմբիշ Միխայիլ Գեորգիևին։

1/4 եզրափակչում Արմանը կգոտեմարտի Սայֆեդին Ալեկմա (Ֆրանսիա)- Մաքսիմ Վասիլիոգլո (Ռումինիա) զույգի հաղթողի հետ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը իր մեկնարկային գոտեմարտում պարտություն է կրել։

  • Կիսվել: