ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արման Անդրեասյանը նվաճել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը

Արման Անդրեասյանը նվաճել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը

Արման Անդրեասյանը նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը:

70 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց 2017 թվականի աշխարհի չեմպիոն, կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Յակոբիշվիլիի հետ:

Գոտեմարտն ավարտվեց 2։1 հաշվով՝ վրացի ըմբիշի հաղթանակով: Արման Անդրեասյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:

 

 

  • Կիսվել: