ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արգենտինացիները նվաճեցին ԱԱ-2022 ուղեգիր, այլ արդյունքներ

Արգենտինացիները նվաճեցին ԱԱ-2022 ուղեգիր, այլ արդյունքներ

Արգենտինայի հավաքականն ապահովեց տեղը ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլում։ Դա պարզ դարձավ Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարի հերթական հանդիպումներից հետո, որոնք տեղի ունեցան նոյեմբերի 17-ի գիշերը (Երևանի ժամանակով)։

Արգենտինացիները սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղացին Բրազիլիայի հետ (0-0), իսկ քիչ անց Չիլիի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Էկվադորին (0-2): Այս արդյունքների շնորհիվ Արգենտինան, որն իր ակտիվում ունի 29 միավոր, հաստատ չի իջնի 4-րդ տեղից, որը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղիղ ուղեգիր է տալիս, գրում է armsport.am-ը։

Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարի առաջատարը Բրազիլիան է (35 միավոր), որն ավելի վաղ իրեն երաշխավորել էր աշխարհի առաջնության ուղեգիր։

Արդյունքներ

Բոլիվիա – Ուրուգվայ․ 3-0
Վենեսուելա – Պերու․ 1-2
Կոլումբիա – Պարագվայ․ 0-0
Արգենտինա – Բրազիլիա․ 0-0
Չիլի – Էկվադոր․ 0-2

Մրցաշարային աղյուսակ

1․ Բրազիլիա – 35 միավոր
2․ Արգենտինա – 29
3․ Էկվադոր – 23
4․ Կոլումբիա – 17
5․ Պերու – 17
6․ Չիլի – 16
7․ Ուրուգվայ – 16
8․ Բոլիվիա – 15
9․ Պարագվայ – 13
10․ Վենեսուելա – 7

  • Կիսվել: