երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արեն Խառատյանը մեկնարկել է հաղթանակով. բռնցքամարտի պատանեկան ԵԱ

Արեն Խառատյանը մեկնարկել է հաղթանակով. բռնցքամարտի պատանեկան ԵԱ

Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արեն Խառատյանն առավելության է հասել Անգլիան ներկայացնող Բարնի Սմիթի նկատմամբ։ Հաջորդ մենամարտը Խառատյանը կանցկացնի հուլիսի 25-ին։ Բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը մեկնարկել է հուլիսի 19-ին և կավարտվի հուլիսի 31-ին:

  • Կիսվել: