Սամբոյի ԵԱ․ Հայաստանի ներկայացուցիչներն այսօր 5 մեդալ են նվաճել
Հայ սամբիստները հերթական մեդալներն են նվաճել Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնությունում։
Այսօր մեր մարզիկները նվաճել են 5 մեդալ, հայտնում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Այսօր պատվո հարթակները զբաղեցրել են պատանիների հավաքականի մարզիկները՝
Տղաներ
Շատվերյան Գոռ — 71կգ — ոսկի
Օզմանյան Ջոնիկ — 64կգ — արծաթ
Աղասարյան Գոռ — 79կգ — բրոնզ
Աղջիկներ
Առաքելյան Միլենա — 50կգ — արծաթե մեդալ
Խաչատրյան Մանուշակ — 54կգ – բրոնզե մեդալ: