երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Արարատը» և «Ուրարտուն» գոլեր չխփեցին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

«Արարատը» և «Ուրարտուն» գոլեր չխփեցին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի երկրորդ խաղում Երևանի «Արարատը» հյուրընկալեց մրցաշարի առաջատար «Ուրարտուին»: Չնայած երկու թիմերի ներդրած ջանքերին, դարպասներն այդպես էլ մնացին անառիկ: Արդյունքում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:

«Ուրարտուն» այս խաղի հետո վաստակեց 63 միավոր և կրկին միայնակ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդող «Արարատ-Արմենիան» ետ է մնում ընդամենը 1 միավորով: «Արարատը» վաստակեց 29 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական:

  • Կիսվել: