ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ալաշկերտը» կրկին գլխավորեց ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգան

«Ալաշկերտը» կրկին գլխավորեց ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգան

Այսօր մեկնարկեց Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրը:

Առաջին խաղում Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց «Ալաշկերտին»: Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 3-րդ րոպեին խփեց բրազիլացի Տիագու Գալվանը:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 24 միավոր և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Ուրարտուն» ունի 22 միավոր, սակայն այն մեկ խաղ պակաս է անցկացրել:

«Արարատը» չորրորդ պարտությունը կրեց վերջին հինգ խաղերում և վաստակած 11 միավորով այժմ զբաղեցնում է 8-րդ տեղը:

  • Կիսվել: