«Արարատի» ֆուտբոլիստը հրավիրվել է Մադագասկարի հավաքական
Երևանի «Արարատի» պաշտպան Սանդրո Տրեմուլեն հրավիրվել է Մադագասկարի ազգային հավաքական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղաղության որակավորման փուլում մադագասկարցիները հոկտեմբերին երկու հանդիպում կանցկացնեն Գամբիայի ընտրանու հետ: Խաղերը տեղի կունենան Մարոկոյում:
Սանդրո Տրեմուլեն այս ամռանն է միացել երևանյան ակումբին։ Նրա նախորդ ակումբը բելգիական «Սեռեն» էր: Նախկինում նա հանդես է եկել ֆրանսիական «Վան», «Սետ» և այլ ակումբներում: