շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Արարատ-Արմենիա»-ին է միացել պորտուգալացի հարձակվող Ադրիանո Կաստանեիրան

«Արարատ-Արմենիա»-ին է միացել պորտուգալացի հարձակվող Ադրիանո Կաստանեիրան

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել պորտուգալացի 30-ամյա հարձակվող Ադրիանո Կաստանեիրան։ Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

Կաստանեիրան իր կարիերայի ողջ ընթացքում հանդես է եկել Պորտուգալիայում` «Կովիլյայի», «Պորտուի», «Նասիոնալի» պատանեկան տարբեր թիմերում, ինչպես նաև «Լեյրիայսում», «Կաստելո Բրանկոյում», «Չավեսում», «Պենաֆիլում» ու «Պասուշ դե Ֆերրեյրայում»:

«Բարի գալուստ մեր ֆուտբոլային  ընտանիք, Ադրիանո»,-ֆեյսբուքյան էջում գրել է «Արարատ-Արմենիա» ակումբը։

  • Կիսվել: