«Արարատ-Արմենիա»-ի դարպասապահը հեռացել է թիմից
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի դարպասապահը հեռացել է երևանյան ակումբից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Լրացել է 28-ամյա ուկրաինացի դարպասապահ Դանիլո Կուչերի պայմանագիրն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հետ, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։
Դանիլո Կուչերն «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել 2024թ ամռանն ու թիմի կազմում անցկացրած այս մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 15 հանդիպման։