չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է

Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է Ղազախստանում ընթացող «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում:

Այսօր Արամը հաղթեց հնդիկ միջազգային վարպետ Այուշ Շարմային և վերջին խաղափուլից առաջ 9 հնարավորից ունի 7.5 միավոր:

Հայաստանից մասնակցում է նաև գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը: Այսօր Մանուէլը սև խաղաքարերով հաղթեց ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Ռասուլովին և այժմ ունի 6 միավոր:

  • Կիսվել: