հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արամ Հակոբյանը Fall Chess Classic-ում 5-րդն է

Արամ Հակոբյանը Fall Chess Classic-ում 5-րդն է

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մասնակցում էին Fall Chess Classic միջազգային մրցաշարին:

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ընթացող մրցաշարը բաղկացած էր երկու ենթախմբից`A, B: Մրցաշարի A խմբում Հայաստանից հանդես էր գալիս Արամ Հակոբյանը: Վերջինս 9 հնարավորից հավաքելով 4,5 միավոր, գրավեց 5-րդ հորիզոնականը: Այս ենթախմբում հաղթողը Չինաստանի ներկայացուցիչ Յու Յանգյին էր, ով 9 հնարավորից հավաքեց 6,5 միավոր:

B խմբում Տիգրան Հարությունյանը 8-րդն էր, իսկ Արման Միքայելյանը`10-րդը:

  • Կիսվել: