հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունեցել սնոուբորդի միջազգային մրցումներում

Առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունեցել սնոուբորդի միջազգային մրցումներում

ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ավարտին են մոտենում Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերը։

Մրցաշարում իր մրցելույթներն արդեն ավարտել է լեռնադահուկային սպորտում մեր միակ ներկայացուցիչ, ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի առաջատար Հարություն Հարությունյանը:

Հունվարի 18-ին կայացած Հսկա ոլորավայրէջք մրցաձևում Հարությունը 33 պետությունների, 93 մասնակիցների հետ պայքարում զբաղեցրել է 37-րդ տեղը:

Համաշխարհային ձմեռային ուսանողական 31-րդ խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը պայքարի է դուրս եկել հունվարի 21-ին: Ի դեպ առաջին անգամն է, որ Հայաստանը ներկայացուցիչ է ունեցել սնոուբորդի միջազգային մրցումներում:

Զուգահեռ հսկա ոլորավայրեջքի որակավորման փուլում մեր մարզիկը ցույց է տվել 39.37 վայրկյան արդյունք և դուրս եկել 1/16 եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել է ամերիկացի Հանտեր Բերնարդին և դուրս է մնացել մրցապայքարից: Ընդհանուր հաշվարկով Նորիկ Թադևոսյանը 33 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 29-րդ տեղը:

 

  • Կիսվել: