Առաջին անգամ Հայաստանում․ Հրապարակային հեծանվավազքի երիտասարդների ԵԱ
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, հաղորդում է ՀՀՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Եվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստան:
Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած էր Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդական ծրագրերին և ԵՏՀ-ի կողմից աջակցվող ապագա նախագծերին։
Ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն` ՀՀ-ում անցկացնելու 2029թ. հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնություն և այլ միջազգային մրցաշարեր, ինչպիսին է BMX Freestyle park առաջնությունը:
Այցի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը։
Քննարկվել են Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հետագա ծրագրերը:
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրում այդ մարզաձևի զարգացմանն աջակցություն ցուցաբերելու համար և ներկայացրել այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող քայլերը: Մասնավորապես նշվել է, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին տրամադրվել են հեծանիվներ:
Էնրիկո Դելա Կասան ևս մեկ անգամ հայտնել է Եվրոպական հեծանվային միության պատրատասկամությունը՝ աջակցություն ցուցաբերելու մեր երկրում հեծանվասպորտի զարգացմանն ու մասսայականացմանը: