ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջին անգամ բռնցքամարտի Աշխարհի չեմպիոնը կստանա 200 հազար դոլար. IBA-ի նախագահ

Առաջին անգամ բռնցքամարտի Աշխարհի չեմպիոնը կստանա 200 հազար դոլար. IBA-ի նախագահ

Պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի Աշխարհի առաջնության մրցանասկային ֆոնդը ռեկորդային 5,2 մլն դոլար է կազմելու: Աշխարհի չեմպիոնը ստանալու է 200 հազար դոլար, արծաթե ու բրոնզե մեդալակիրներն էլ՝ 100 ու 50 հազար: Խոսքը 2023 թվականի ԱԱ-ի մասին է:

«Միլիարդից ավելի մարդ սիրում է բռնցքամարտը: Չեմ կարծում, որ որևէ մեկը լռի, եթե բռնցքամարտը հանեն օլիմպիական խաղերի ծրագրից: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այն շարունակի համարվել Օլիմպիական»,- ընդգծել է IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը:

Այս ամենի մասին Կրեմլյովը խոսել է Դուբայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Հիշեցնենք, որ 2023 թվականի բռնցքամարտի Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու մայիսի 1-14-ը Տաշքենդում:

  • Կիսվել: