ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
«Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը

«Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ նվաճեց երկրի չեմպիոնական տիտղոսը։

Լա Լիգայի առաջնության 36-րդ տուրում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Էսպանյոլին» եւ հաղթեց 2:0  հաշվով։

53-րդ րոպեին աչքի ընկավ Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը (տեսանյութ

Ավելացված 6-րդ րոպեին «Բարսելոնայի» երկրորդ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը (տեսանյութ

«Բարսելոնան» 85 միավորով ապահովեց առաջին տեղը եւ 27-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն։ Երկրորդ տեղում գտնվող «Ռեալը» հետ է 7 միավոր։

Նախորդ անգամ կատալոնական թիմը Լա Լիգայի տիտղոսը նվաճել էր 2023-ին։

  • Կիսվել: