ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
ԱՊԼ․ «Չելսին» և «Քրիսթալ Փելասը» չորոշեցին հաղթողին, «Նոթինգհեմը» հաղթեց «Բրենթֆորդին»

ԱՊԼ․ «Չելսին» և «Քրիսթալ Փելասը» չորոշեցին հաղթողին, «Նոթինգհեմը» հաղթեց «Բրենթֆորդին»

«Չելսին» Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում ընդունել էր «Քրիսթալ Փելասին»։ Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Հաջորդ տուրում՝ օգոստոսի 22-ին, «Չելսին» արտագնա խաղում կմրցի «Վեստ Հեմի» հետ, մինչդեռ «Քրիսթալ Փելասը» օգոստոսի 24-ին սեփական հարկի տակ կհյուրընկալի «Նոթինգհեմ Ֆորեսթին»։

Նույն օրը կայացած մեկ այլ հանդիպման ընթացքում «Նոթինգհեմ Ֆորեսթը» սեփական դաշտում վստահ հաղթանակ է տարել «Բրենթֆորդի» նկատմամբ՝ 3:1 հաշվով։

  • Կիսվել: