ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՊՀ խաղեր. Ավետ Վասիլյանը և Մուշեղ Նազարյանը՝ բրոնզե մեդալակիր

ԱՊՀ խաղեր. Ավետ Վասիլյանը և Մուշեղ Նազարյանը՝ բրոնզե մեդալակիր

Ռուսաստանի Կազան քաղաքում ավարտին մոտեցող ԱՊՀ խաղերում ելույթ ունեցավ հրաձիգ Ալլա Պողոսյանը՝ 10 մետր օդամղիչ հրացան մրցաձևում:

Վարժության որակավորումը նա անցավ առաջին տեղով՝ խոցելով 626.8 միավոր. նման արդյունքը մեդալային հույս էր ներշնչում, սակայն եզրափակչում մեր մարզիկը զբաղեցրեց ընդամենը 8-րդ տեղը։
 
Բրոնզե մեդալներ են նվաճել Ավետ Վասիլյանը և Մուշեղ Նազարյանը՝ սեղանի թենիսի զուգախաղում: Պայքարի մեջ են դեռևս գեղարվեստական մարմնամարզիկները, սեղանի թենիսիստները, կարատեիստները, ինչպես նաև սպորտային պարերի մեր ներկայացուցիչը:
 
Հիշեցնենք, որ Հայաստանը Կազանում ընթացող ԱՊՀ մարզական առաջին խաղերում ներկայացնում է 54 մարզիկ:

  • Կիսվել: