երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՊՀ երրորդ մարզական խաղերը կանցկացվեն Գյանջայում

ԱՊՀ երրորդ մարզական խաղերը կանցկացվեն Գյանջայում

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների երրորդ մարզական խաղերը կանցկացվեն 2025 թվականին Ադրբեջանի Գյանջա քաղաքում, հաղորդում է tass.ru-ն՝ հղում անելով Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարի տեղական Մարիանա Վասիլեւային։

«Գյանջայում հիմա կառուցվում է նոր ժամանակակից մարզահամալիր։ Մենք հավանեցինք գաղափարը, որ Խաղերը կարելի է անցկացնել ռեգիոններում։ Ձեւաչափը դեռ կքննարկենք։

Մենք շեշտը կդնենք հիմնական օլիմպիական մարզաձեւերի եւ ԱՊՀ երկրներում ավանդական ոչ օլիմպիական մարզաձեւերի վրա»,- ասել է Վասիլեւան։

ԱՊՀ երկրորդ խաղերն այժմ անցկացվում են Բելառուսում։

  • Կիսվել: