հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա խաղերը հետաձգվել են՝ որպես հարգանքի տուրք Եղիսաբեթ 2-րդի հիշատակին

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա խաղերը հետաձգվել են՝ որպես հարգանքի տուրք Եղիսաբեթ 2-րդի հիշատակին

Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ առաջիկա օրերին նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգվել են:

Պրեմիեր լիգայի ղեկավարությունը հայտնել է, որ այդ քայլով հարգանքի տուրք են մատուցում Անգլիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու հիշատակին, ով մահացել է սեպտեմբերի 8-ին:

Հետաձգվել են ինչպես հանգստյան օրերի բոլոր հանդիպումները, այնպես էլ երկուշաբթի երեկոյան նախատեսված խաղը:

Պրեմիեր լիգան հետաձգված տուրի անցկացման ժամկետների մասին հանդես կգա հավելյալ հայտարարությամբ: 

  • Կիսվել: