շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Անգլիա-Շվեյցարիա. Էմբոլոն առաջ մղեց շվեյցարացիներին, սական խփեց պատասխան գնդակը

Անգլիա-Շվեյցարիա. Էմբոլոն առաջ մղեց շվեյցարացիներին, սական խփեց պատասխան գնդակը

Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Բրիլ Էմբոլոն գոլի հեղինակ է դարձել Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի ՝ Անգլիայի հետ հանդիպման 75-րդ րոպեին և բացել խաղի հաշիվը:

Րոպեներ անց Սական խփեց պատասխան գնդակն ու հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ հաշիվը դարձյալ հավասարվեց՝ 1:1:

Նշենք, որ Անգլիա-Շվեյցարիա հանդիպման հաղթողը կիսաեզրափակչում կխաղա Նիդերլանդներ-Թուրքիա զույգի հաղթողի հետ:

1/8 եզրափակչում Անգլիան պայքարից դուրս թողեց Սլովակիային, իսկ Շվեյցարիան վստահորեն հաղթեց Իտալիային, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: